Թուրքիայում մահացած է հայտնաբերվել ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետը
Նմանատիպ
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում գտնվող հյուրանոցներից մեկի համարում մահացած են գտել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կոբրինեցին։ Այդ մասին հայտնել է թուրքական NTV հեռուստաընկերությունը։
«Կյանքից հեռացել է տաղանդավոր դիվանագետը, փորձառու ղեկավարն ու բարեսիրտ ուսուցիչը, որն իր ողջ աշխատանքային կյանքը նվիրել է հայրենիքի արտաքին քաղաքական շահերի պաշտպանությանը»,-ասված է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նրա գործընկերները փորձել են զանգահարել դիվանագետին այն բանից հետո, երբ նա չի ներկայացել առավոտյան հանդիպմանը։ Դրանից հետո հյուրանոցի աշխատակիցները մտել են Կոբրինեցի սենյակ և հայտնաբերել նրա դին։ Նախնական տվյալներով՝ դիվանագետը մահացել է սրտի կաթվածից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում