ԿԽՄԿ-ի միջոցով Հայաստանին կփոխանցվի 35 մլն եվրո

ԿԽՄԿ-ի միջոցով Հայաստանին կփոխանցվի 35 մլն եվրո

Հայաստանի միջազգային գործընկերներն ավելի քան 35 մլն եվրո աջակցություն են խոստացել տրամադրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով` ևս 35 մլն եվրո այլ եղանակով կհատկացվի։

«Դրանցից 15 մլն եվրոն կհատկացվի բյուջետային աջակցության եղանակով ՀՀ կառավարության գանձապետական հաշվին, իսկ մնացած միջոցները զարգացման գործակալություններն իրենց կողմից Հայաստանում գտնվող ներկայացուցչությունների միջոցով կուղղեն նույն կարիքների կամ խնդիրների լուծման համար»,- ասել է Խաչատրյանը։

Նա հավելել է, որ միջազգային գործընկերներից երկու շաբաթների ընթացքում ստացել են ավելի քան 100 տոննա մարդասիրական բեռ, որը բաշխվում է ըստ մարզերի` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հոգալու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում