ԼՂ-ից ուսանողները կկարողանան շարունակել կրթությունը և ստանալ կրթաթոշակ

ԼՂ-ից ուսանողները կկարողանան շարունակել կրթությունը և ստանալ կրթաթոշակ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները կկարողանան այս ուսումնական տարվա ընթացքում ուսումը շարունակել Հայաստանի կրթական հաստատություններում՝ ինքնուրույնաբար ընտրելով, թե որտեղ են ցանկանում շարունակել իրենց կրթությունը:

Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան:

Նրա խոսքով՝ որպես դրամական աջակցություն հաշվարկվել և սահմանվել է հատուցման չափ:

Կրթությունը շարունակելու որոշում է կայացրել արդեն 1000 ուսանող:

Ինչպես նաև, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է հայտարարություն՝ տեղեկացնելով, որ ԼՂ-ից տեղահանված ուսանողները կարող են 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստանալ՝ դիմելով համապատասխան բուհ և ներկայացնելով փաստաթղթեր։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է պայմաններն ու անհրաժեշտ քայլերը այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում