Ferrari-ն սկսել է կրիպտոարժույթով վճարումներ ընդունել
Նմանատիպ
Ավտոարտադրող Ferrari ընկերությունն սկսել է կրիպտոարժույթով վճարումներ ընդունել ԱՄՆ-ում իր սպորտային մեքենաների համար և պլանավորում է ընդլայնել սխեման մինչև Եվրոպա:
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ferrari-ն ասել է, որ որոշումը կայացվել է ի պատասխան շուկայի և դիլերների խնդրանքներին, քանի որ իր հաճախորդներից շատերը ներդրումներ են կատարել կրիպտոարժույթում:
Ըստ Ferrari-ի գլխավոր մարքեթինգի և կոմերցիոն տնօրեն Էնրիկո Գալիերայի՝ նման խնդրանքները գալիս են երիտասարդ ներդրողներից, ովքեր իրենց հարստությունը կառուցել են կրիպտոարժույթների վրա:
Նշվում է, որ այս տարվա առաջին կիսամյակում Ferrari-ն ավելի քան 1800 ավտոմեքենա է ուղարկել ամերիկյան շուկա։
Համապատասխանաբար, Ferrari-ն ԱՄՆ-ում նախնական փուլի համար դիմել է կրիպտոարժույթով վճարումների խոշորագույն պրոցեսորներից մեկին՝ BitPay-ին, և թույլ կտա գործարքներ կատարել Bitcoin-ով, Ethereum-ով և USDC-ով:
Հավելվում է, որ իտալական ընկերությունը, որը 2022 թվականին վաճառել է 13200 մեքենա, որոնց գները տատանվում են ավելի քան 200 հազարից մինչև 2 միլիոն եվրո, նախատեսում է մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակը ընդլայնել կրիպտո սխեման դեպի Եվրոպա, այնուհետև այլ տարածաշրջաններ, որտեղ կրիպտոարժույթով վճարումները օրինական կերպով գործում են։
2024թ. այդպիսի հնարավորություն կբացվի նաև Եվրոպայում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում