Ռուդոլֆ Գարբոյանը նվաճել է Եվրոպայի գավաթի խաղարկության արծաթը

Ռուդոլֆ Գարբոյանը նվաճել է Եվրոպայի գավաթի խաղարկության արծաթը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռուդոլֆ Գարբոյանը դարձել է Եվրոպայի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի գավաթի անդրանիկ խաղարկության 51 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ մարզիկը մրցել է Ռուսաստանի ներկայացուցիչ Բայիր Բատլաևի հետ և զիջել 5:0 հաշվով:

Ավելի ուշ ոսկե մեդալի համար կմրցի Նարեկ Մանասյանը:

Նախօրեին Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիրներ էին դարձել Ռաֆայել Հարությունյանը, Ռուսլան Ասլիկյանը և Բարեղամ Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում