Արայիկ Հարությունյանի առողջական վիճակը լավ է. ադրբեջանցի փաստաբան

Արայիկ Հարությունյանի առողջական վիճակը լավ է. ադրբեջանցի փաստաբան

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի առողջական վիճակը լավ է, նա գոհ է պահման պայմաններից։ Այս մասին հայտարարել է փաստաբան Ալով Սաֆարալիևը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Նա գիրք է խնդրել, տրամադրել են, կապ է հաստատել նաև ընտանիքի հետ, ես ձեռնարկում եմ բոլոր անհրաժեշտ միջոցները նրան պաշտպանելու համար: Միջազգային կազմակերպություններից որևէ մեկը դեռ չի հանդիպել նրա հետ»,- ասել է փաստաբանը։

Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել, ապա կալանավորել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։ Սեպտեմբերի 30-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանում կալանավորվել է նաև Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Նշենք, որ Բաքվում կալանավորված նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին մի շարք ապօրինի մեղադրանքներ են ներկայացվել։ Նրանք բոլորն էլ կալանավորվել են չորս ամսով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում