Իսրայելը հայտնել է Սիրիայի տարածքի վրա հարձակումների մասին
14/10/2023 23:52
Նմանատիպ
Իսրայելի զինուժը սիրիական տարածքից գնդակոծությանը պատասխանել է հրետանային կրակով։ Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
«Ավնեյ Էյտանում և Ալմայում ազդանշանների մասին նախնական հաղորդագրություններից հետո Իսրայելի պաշտպանության բանակի հրետանին այժմ թիրախավորում է Սիրիայում կրակոցների աղբյուրը», – ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում