Սա սխալ տեղեկատվություն է. Պետդեպարտամենտը մեկնաբանել է Բլինկենի խոսքերը

Սա սխալ տեղեկատվություն է. Պետդեպարտամենտը մեկնաբանել է Բլինկենի խոսքերը

ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է ադրբեջանական իբր մոտալուտ ներխուժման մասին Բլինկենի խոսքերը։ Politico-ի տարածած տեղեկատվությունը չի արտացոլում այն, ինչ ԱՄՆ պետքարտուղարը քննարկել է կոնգրեսականների հետ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է գերատեսչության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Դրա ցանկացած խախտում կհանգեցնի ծանր հետևանքների։

Հիշեցնենք, որ Politico-ն հոդված էր հրապարակել, որտեղ նշում էր, որ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենն անցյալ շաբաթ նախազգուշացրել է կոնգրեսականների մի փոքր խմբի, որ իր գերատեսչությունը հնարավոր է համարում, որ Ադրբեջանը շուտով կարող է ներխուժել Հայաստան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում