ԱՄՆ-ն Իրանին զգուշացումներ է արել

ԱՄՆ-ն Իրանին զգուշացումներ է արել

ԱՄՆ վարչակազմը վերջին օրերին մի շարք մասնավոր շփումներ է ունեցել Իրանի հետ, որպեսզի զգուշացնի նրան խուսափել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից: Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք Իրանի հետ մասնավոր շփումներ անցկացնելու ալիքներ ունենք և մենք օգտվել ենք դրանցից վերջին մի քանի օրերի ընթացքում»,- ասել է Սալիվանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն փորձում է արտաքին խաղացողներին զգուշացնել խուսափել Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության սրումից:

Սպիտակ տան ներկայացուցիչները բազմիցս ընդգծել են, որ հիմնավոր ապացույցներ չունեն, որ Իրանը մասնակցել է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի աղմկահարույց հարձակումներին, որոնք սկիզբ դրեցին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում