Իրանի ԶՈՒ-ը չեն միջամտի Իսրայելի գործողություններին պայմանով

Իրանի ԶՈՒ-ը չեն միջամտի Իսրայելի գործողություններին պայմանով

Իրանի զինված ուժերը չեն միջամտի Գազայում Իսրայելի կողմից ցամաքային գործողություն սկսելու դեպքում, եթե Թել Ավիվը չհարձակվի իրանական տարածքի վրա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունից։

Գործակալությունը հետաքրքրվել է, թե արդյոք Իրանը պատրաստվում է միջամտել իրավիճակին, եթե Իսրայելը ցամաքային գործողություն սկսի Գազայում, և թե ինչ միջոցներ կարող է ձեռնարկել Իրանն այդ դեպքում:

«Իրանի զինված ուժերը չեն ներգրավվի այն պայմանով, որ իսրայելական ապարտեիդը չհամարձակվի հարձակվել Իրանի, նրա շահերի և քաղաքացիների վրա։ Դիմադրության ճակատը կարող է պաշտպանել ինքն իրեն»,- պատասխանել են Իրանի մշտական ներկայացուցչությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում