ԱՄՆ-ը փորձում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազա

ԱՄՆ-ը փորձում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավաստիացրել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասին, որ Վաշինգտոնն աշխատում է տարածաշրջանի գործընկերների հետ՝ մարդասիրական օգնությունը Գազայի հատված փոխանցելու համար։ Այս մասին ամերիկացի առաջնորդը հայտնել է X սոցիալական ցանցում:

«Պաղեստինյան ինքնավարության նախագահ Աբասի հետ զրույցում ես դատապարտել եմ ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա և ընդգծել, որ ՀԱՄԱՍ-ը չի պաշտպանում պաղեստինյան ժողովրդի արժանապատվությունը և նրա ինքնորոշման իրավունքը։ Ես վստահեցրել եմ նրան, որ մենք աշխատում ենք տարածաշրջանի գործընկերների հետ՝ ապահովելու հումանիտար մատակարարումների հոսքը Գազա և կանխելու հակամարտությունների սրումը»,- ասված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում