ԱՄՆ-ը հատուկ բանագնաց է նշանակել Գազայի հատվածում
Նմանատիպ
ԱՄՆ նախագահը Դեյվիդ Սաթերֆիլդին նշանակել է Մերձավոր Արևելքում հումանիտար հարցերով հատուկ բանագնաց՝ ղեկավարելու ԱՄՆ ջանքերը՝ հրատապ լուծելու Գազայի հատվածում շարունակվող մարդասիրական ճգնաժամը, կիրակի օրը հայտարարել է պետքարտուղար Էնթոնիի Բլինքենը։
«Հատուկ բանագնաց Սաթերֆիլդը կգլխավորի ԱՄՆ դիվանագիտական ջանքերը Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի հրատապ լուծման ուղղությամբ, ներառյալ՝ փրկարար օգնություն ցուցաբերել առավել խոցելի խավերին և ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը՝ համաձայնեցնելով ՄԱԿ-ի և ԱՄՆ գործընկերների հետ»,- ասված է պետքարտուղարի հայտարարության մեջ։
Ինչպես նշել է Բլինքենը, ի թիվս այլ բաների, Սաթերֆիլդը կվերահսկի հումանիտար աջակցությունը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետևանքով Իսրայեում հարձակումներից տուժածներին, ինչպես նաև կաջակցի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նախաձեռնությունների իրականացմանը:
Նշենք, որ Սաթերֆիլդը դիվանագետ է եղել բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, Թունիսում, Սաուդյան Արաբիայում և Լիբանանում։
Նախկինում նա ծառայել է որպես պետքարտուղարի օգնական Մերձավոր Արևելքի հարցերով, ինչպես նաև ակտիվորեն վերահսկել է Պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցերը Պետդեպում և Սպիտակ տանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում