ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Նմանատիպ
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հոկտեմբերի 16-23-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի լրատվական ծառայությունը։
Ինչպես նշվում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հանձնակատարի այցի ընթացքում ուշադրության կենտրոնում կլինի հակամարտությունից տուժածների մարդու իրավունքների վիճակը։
«Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 23-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան, ներառյալ՝ Ղարաբաղի տարածաշրջանը, կենտրոնանալով հակամարտությունից տուժած մարդկանց մարդու իրավունքների վիճակի վրա»,- ասված է հայտարարության մեջ։
Նախատեսվում են Միյատովիչի հանդիպումները պետական պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ավարտին հայտարարություն կտարածվի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում