Իսրայելը հերքել է հրադադարի մասին տեղեկությունները

Իսրայելը հերքել է հրադադարի մասին տեղեկությունները

Իսրայելը հերքել է տեղեկությունն այն մասին, որ համաձայնել է դադարեցնել կրակը Գազայի հարավում, որպեսզի թույլ տա Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» սահմանային անցակետը բացել՝ օգնությունը Գազայի հատված հասցնելու և օտարերկրացիներին դուրս գալու հնարավորություն տալու համար: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:

«Այս պահին Գազայի հատվածում մարդասիրական օգնության և օտարերկրացիների դուրս գալու նպատակով կրակի դադարեցում չկա»,- ասվում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով Եգիպտոսի անվտանգության երկու պաշտոնյայի, հայտնել էր, որ Իսրայելը համաձայնել է դադարեցնել կրակը առավոտյան ժամը 9-ից՝ Եգիպտոսի և ԱՄՆ-ի հետ միջնորդած գործարքի շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում