ՀԱՄԱՍ-ը հրթիռներ է արձակել Բեն Գուրիոն օդանավակայանի ուղղությամբ
Նմանատիպ
«Ալ Քասամ» բրիգադը՝ ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը, հայտարարել, որ հրթիռներ է արձակել Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ։
««Ալ Քասամի» բրիգադները հրթիռակոծել են օդանավակայանը՝ ի պատասխան խաղաղ բնակիչների դեմ Իսրայելի հանցագործությունների»,- ասվում է հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է երկրի կենտրոնական հատվածում օդային հարվածների մասին:
40 րոպե անց նրանք հայտարարեցին քաղաքի վրա երկրորդ հարձակման մասին։
Իսրայելի իշխանությունները դեռևս չեն տրամադրել տեղեկություններ հրետակոծության հետևանքների մասին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին «Ալ-Քասամ» բրիգադը հայտնել էր Թել Ավիվում գտնվող «Բեն Գուրիոնի» միջազգային օդանավակայանի վրա հրթիռային հարձակման փորձի մասին։ Այդ ժամանակ հարվածներ են հասցրել Աշկելոն քաղաքին, ինչպես նաև կրակի տակ են հայտնվել Բեեր Շևա, Աշդոդ և Հայֆա քաղաքները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում