Հայաստանը 50 հազար եվրո Է հատկացրել Սլովենիային
Նմանատիպ
Հայաստանի կառավարությունը 50 հազար եվրո Է հատկացրել Սլովենիային՝ ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Approved by @armgov, #Armenia🇦🇲pledges €50K to #Slovenia in fighting consequences of floods, biggest natural disaster in 🇸🇮’s recent history. Decision follows FM @AraratMirzoyan’s visit for @BledStratForum &meeting w/FM @tfajon, when readiness to help &solidarity was expressed. https://t.co/ppqRB8SW0Z pic.twitter.com/yBrqJzKaY3
— Ani Badalyan, Spokesperson of MFA of Armenia (@ArmSpoxMFA) October 16, 2023
«Հայաստանի կառավարությունը հաստատել է Սլովենիայի նորագույն պատմության մեջ խոշորագույն տարերային աղետի՝ ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարի համար 50 հազար եվրոյի հատկացումը»,- գրել է Բադալյանը:
Նրա խոսքով՝ որոշումը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցին Բլեդյան համաժողով և սլովենացի գործընկեր Տանյա Ֆայոնի հետ հանդիպումներին, որի ընթացքում ՀՀ–ն Սլովենիային օգնելու պատրաստակամություն է հայտնել:
Ավելի վաղ Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբը ջրհեղեղից վնասը գնահատել էր 9,9 մլրդ եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում