ՉԺՀ-ը ՌԴ-ին առաջարկել է համագործակցել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի շրջանակում

ՉԺՀ-ը ՌԴ-ին առաջարկել է համագործակցել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի շրջանակում

Չինաստանի իշխանությունը Ռուսաստանին առաջարկում է համատեղ նախագծեր իրականացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ողջունում ենք Ռուսաստանի հետագա մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նախագծերին»,- ասել է Վան Ին։

Նրա խոսքով՝ Պեկինը գնահատում է այն աջակցությունը, որն այս ուղղությամբ ցուցաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՉԺՀ ԱԳ նախարարը հստակեցրել է, որ Պեկինը պատրաստ է Մոսկվայի հետ ջանքերը միավորել համատեղ զարգացման համար: Վան Ին նշել է, որ այս նախաձեռնության շնորհիվ Չինաստանը մտադիր է ընդլայնել փոխըմբռնման վրա հիմնված միջազգային համագործակցությունը։

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովը տեղի կունենա Պեկինում հոկտեմբերի 17-18-ը: Պուտինը հաստատել է իր մասնակցությունը։ Այս միջոցառմանը մասնակցելու համար Պեկին են մեկնել ավելի քան 130 երկրի ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում