ԵՄ առաջնորդներն արտակարգ գագաթնաժողով կանցկացնեն
16/10/2023 14:39
Նմանատիպ
Վաղը՝ հոկտեմբերի 17-ին, Եվրամիության առաջնորդներն արտակարգ գագաթնաժողով կանցկացնեն՝ քննարկելու Իսրայելում և Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը։
ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր ուղերձում հայտնել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուրջ ազդեցություն է ունենամ ոչ միայն տարածաշրջանի վրա։
«Այս հակամարտությունն ունի բազմաթիվ հետևանքներ, այդ թվում՝ մեզ համար Եվրոպական Միությունում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ նրա՝ պատերազմը կարող է «խորացնել լարվածությունը համայնքների միջև և խթանել ծայրահեղականությունը» Եվրոպայում։ Նա նշել է, որ «միգրացիայի և հարևան երկրներ մեծ թվով մարդկանց տեղափոխման լուրջ վտանգ կա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում