Իրանում սպառնացել են Իսրայելի դեմ նոր ճակատներ բացել

Իրանում սպառնացել են Իսրայելի դեմ նոր ճակատներ բացել

Թեհրանի համար Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողությունը «կարմիր գիծ» կդառնա, իրադարձությունների նման զարգացումը հղի է “նոր ճակատների բացմամբ”: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Էբրահիմ Ազիզին:

«Իսրայելը պետք է գիտակցի, որ Գազա ներխուժումը կարմիր գիծ է։ Պաղեստինը սպասում է, որ Իսրայելը կատարի այդ կոպիտ սխալը ։ Եթե իսրայելական ռեժիմը նման քայլի դիմի եւ չդադարեցնի հրթիռային հարվածները Գազայի հատվածին, նա ստիպված կլինի սպասել իր դեմ ռազմական գործողությունների նոր ճակատների հայտնվելուն»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում