Yerevan
17
+29°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասունքակիր աջը

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասունքակիր աջը

Վաղը Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասունքակիր աջը։ Այս մասին տեղեկացրել է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը։

Արարատյան Հայրապետական թեմից հայտնում են, որ սույն թվականի հոկտեմբերի 17-ին՝ Սուրբ Անանիա առաքյալի հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասունքակիր աջը:

«ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ 10:30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ և մասունքը եկեղեցում կմնա մինչև 16:30: Բոլորին հրավիրում ենք մասնակցելու Սուրբ Պատարագին և ստանալու սուրբ մասունքի օրհնությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում