Էստոնիան Թուրքիայից շուրջ 200 մլն եվրոյի զրահամեքենա կգնի․ ՊՆ

Էստոնիան Թուրքիայից շուրջ 200 մլն եվրոյի զրահամեքենա կգնի․ ՊՆ

Էստոնիան Թուրքիայից մոտ 200 մլն եվրոյի անվավոր զրահամեքենա կգնի։ Այս մասին հայտնում են Էստոնիայի պաշտպանության նախարարությանը։

«Պաշտպանության նախարարությունը շուրջ 220 միավոր անվավոր զրահամեքենաների մատակարարման համար պայմանագրեր կկնքի թուրքական երկու ընկերության հետ։ Գնման մոտավոր արժեքը կազմում է մոտ 200 մլն եվրո», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ առաջին մեքենաները կժամանեն պայմանագրերի ստորագրումից հետո մեկ տարվա ընթացքում: Զրահատեխնիկայի գնման պայմանագրերի ստորագրումը նախատեսվում է հոկտեմբերի 18-ին Տալլինում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում