Իսրայելի ցամաքային գործողությունը հսկայական կորուստների կհանգեցնի. The Washington Post
Նմանատիպ
Իսրայելի կողմից հայտարարված ցամաքային գործողությունը ՀԱՄԱՍ-ի դեմ կարող է հսկայական կորուստների հանգեցնել երկու կողմերից և հակամարտության մեջ ներգրավել այլ երկրների: Այս մասին գրում է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ամերիկյան և մերձավորարևելյան փորձագետների։
«Ես հավատում եմ, որ Իսրայելի պաշտպանության բանակը արագորեն ներխուժելու է Գազայի հատված։ Դա արյունահեղություն կլինի»,-ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարության նախկին ղեկավար, պաշտոնաթող գեներալ Քենեթ Մաքքենզիի խոսքն է մեջբերում պարբերականը։ Նա նաև ենթադրել է, որ « բռնությունը կշարունակվի ՀԱՄԱՍ-ի վերջին հարձակումից շատ ավելի երկար», իսկ Իսրայելի զորքերը «կխճճվեն փողոցային մարտերի իրարանցման մեջ»:
Ամերիկացի պաշտոնաթող գնդապետ, RAND կորպորացիայի ռազմական փորձագետ Ջանա Ջենտիլի գնահատմամբ՝ իսրայելական բանակի հարձակումը «շատ ավելի մեծ թափ կստանա» նախորդ գործողությունների համեմատ:
Չնայած ՀԱՄԱՍ-ի նկատմամբ Իսրայելի զինված ուժերի գերազանցությանը զորքերի թվաքանակի և ռազմական տեխնիկայի զարգացման առումով, պաղեստինյան շարժման գրոհայինները “լավ են պատրաստվել” քաղաքային պայմաններում հակառակորդի հետ հանդիպմանը՝ թերթին ասել է Պենտագոնի նախկին բարձրաստիճան աշխատակից Միք Մալրոյը:
Մերձավոր Արևելքի երկրների ռազմական փորձագետները պարբերականի հետ զրույցում ասել են, որ Իսրայելի լայնածավալ հարձակումը Գազայի հատվածի խիտ բնակեցված շրջանների վրա կարող է «շաբաթներ տևել», հանգեցնել «հազարավոր մարդկանց մահվան և ամբողջ քաղաքային թաղամասերի ոչնչացման»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում