ՌԴ-ն ու Կատարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

ՌԴ-ն ու Կատարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը Կատարի ԱԳ նախարար Մուհամեդ Բեն Աբդելռահման Ալ Թանիի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից, կողմերը հիմնականում  ուշադրություն են դարձրել մերձավորարևելյան կարգավորման խնդրին՝ շեշտը դնելով պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում աղետալի իրավիճակի շուտափույթ դեէսկալացման խնդրի վրա։

«Վերահաստատվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և մարդասիրական միջանցքների բացման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա խուսափել նոր զոհերից և գործնական օգնություն ցուցաբերել տուժած խաղաղ բնակիչներին»,- ասված է Կատարում նախարարների հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրությունում:

Կողմերն ընդգծել են «պաղեստինցիների և իսրայելցիների միջև բանակցային գործընթացի կարգավորման կարևորությունը, որի վերջնական նպատակը պետք է լինի 1967թ.սահմաններում անկախ պաղեստինյան պետության ստեղծումը, որն ապրում էր Իսրայելի հետ խաղաղության և անվտանգության մեջ՝ ՄԱԿ-ի և նրա Անվտանգության խորհրդի առկա բանաձևերին համապատասխան»,-նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում