Օլիմպիական խաղերում ընդգրկվել է 5 նոր մարզաձև
Նմանատիպ
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում 2028 թվականի ամառային օլիմպիական խաղերում պաշտոնապես ընդգրկվել է հինգ նոր մարզաձև։
Այս որոշումը հաստատվել է երկուշաբթի Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 141-րդ նստաշրջանում։ Դրանք ներառում էին դրոշի ֆուտբոլ (ամերիկյան ֆուտբոլի սահմանափակ կոնտակտային տարբերակ), սքվոշ, լակրոս, բեյսբոլ/սոֆթբոլ և կրիկետ։
Լակրոսը, բեյսբոլ/սոֆթբոլը և կրիկետն արդեն օլիմպիական ծրագրում էին: Բեյսբոլ/սոֆթբոլը ներկայացվել է Օլիմպիական խաղերում 1992-ից 2008 թվականներին և Տոկիոյի ամենավերջին խաղերում, կրիկետը՝ 1900 թվականի, իսկ լակրոսը՝ 1904 և 1908։
Այս սպորտաձևերը ավելացվել են 30 հիմնական օլիմպիական մարզաձևերին: Բռնցքամարտը նույնպես կարող է միանալ նրանց, եթե հաջողվի հաղթահարել տարիների ճգնաժամը։ Այդ պատճառով այս տարի Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) զրկվեց ՄՕԿ-ի կողմից ճանաչումից:
Լոս Անջելեսի խաղերի ծրագրում ներառված չի եղել բրեյքինգ, որի դեբյուտը տեղի կունենա 2024 թվականին Փարիզի Օլիմպիական խաղերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում