Տարածաշրջանը ցնցումների մեջ է
17/10/2023 10:38
Նմանատիպ
Ադրբեջանում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 02։37-ին՝ Շամախի-Գոբուստան սահմանին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կիլոմետր խորության վրա։
Նշենք, նաև որ Իրանի Հորմոզգան նահանգում ավելի քան 5 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Tasnim-ը:
Առաջին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել 19 կմ խորության վրա։ Երկրորդը՝ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ, տեղի է ունեցել 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում