Եվրախորհրդարանը քաղաքական մարմին է. Մեցոլա
Նմանատիպ
Եվրախորհրդարանը քաղաքական մարմին է և հետևողական է լինելու երեք սկզբունքների իրականացման ապահովմանը։ Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։
«Պատահական չէ, որ հենց այս խորհրդարանն է այդպիսի զեկույցներ ընդունել ու կոչ է արել հնարավորինս շուտ սկսելու խաղաղության բանակցությունները»– ընդգծել է նա։
Մեցոլան նաև ասել է, որ ողջունում են Փաշինյանի ու Ալիևի կողմից համաձայնեցված և Շառլ Միշելի մասնակցությամբ հոկտեմբերի վերջին կայանալիք հանդիպման փաստը։
«Խաղաղության բանակցությունները մեզ համար կարևոր են Ադրբեջանի հետ սահմանազատման, հաղորդակցման ուղիների բացման և մարդասաիրական խնդիրների լուծման առումով։ Վերջին ամսվա իրադարձությունները շատ մտահոգիչ են, այդ պատճառով կոչ ենք անում խաղաղություն և մարդասիրական պաշտպանություն»,– հայտարարել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում