Ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակված է. Ալիև

Ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակված է. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակված է։

«Ղարաբաղյան հակամարտության թեման ամբողջությամբ փակված է:Սա մեծ երջանկություն է», – ասել է Ալիևը Ղարաբաղում Ֆիզուլիի շրջանի հասարակության հետ հանդիպման ժամանակ:

«Մինչև «Մեծ վերադարձ» ծրագրի իրականացման առաջին փուլի ավարտը Ֆիզուլիի շրջանում կապրի 22 հազար մարդ, իսկ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում, ընդհանուր առմամբ, 140 հազար մարդ։ Սա, եթե կարելի է ասել, նվազագույն ցուցանիշ է»,- նշեց նա։

Ալիևը վստահություն է հայտնել, որ մինչ այդ Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր» վերադարձողներն ավելի շատ կլինեն։ «Որովհետև դրա համար, նախ, մենք ունենք բավական ուժ և կամք, ընդունվել է «Մեծ վերադարձ» ծրագիրը, որը հաջողությամբ իրականացվում է, բայց հիմնական գործոնը նախկին տեղահանվածներն են, որոնք անհամբեր սպասում են այս օրերին»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում