ՀՀ 1016 քաղաքացի մինչ օրս համարվում է անհետ կորած. Փաշինյան
17/10/2023 16:39
Նմանատիպ
Եվրախորհրդարանում վարչապետը հայտարարել Է, որ Երևանը պատրաստ է փոխանակել ” բոլորը բոլորի դիմաց” սկզբունքով պահվող գերիներին, աշխատել անհայտ կորածների ճակատագրերը պարզելու համար, և համագործակցել ականազերծման հարցում։
Հայաստանի կառավարությունը դեռևս 2021 թվականին Բաքվին է փոխանցել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները ՝ որպես բարի կամքի ժեստ։ Իսկ Ադրբեջանն այդ քայլն օգտագործել է ագրեսիվ հակահայկական քարոզչություն հրահրելու համար։
Բայց պետք է շարժվել դեպի խաղաղություն, դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք։ Հայաստանն ունի այն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում