Պուտինը ժամանել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումի մասնակիցների հանդիպմանը
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով երկօրյա այցով ժամանել է Պեկին։ Պեկինում նախագահը կմասնակցի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» III միջազգային ֆորումին, որը կտևի երկու օր՝ հոկտեմբերի 17-ին և 18-ին։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ժամանել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպման արարողությանը։ Լուսանկարվելու ժամանակ ՌԴ մախագահին հաջողվել է շփվել Սի Ցզինպինի և նրա կնոջ, ինչպես նաև Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։
«Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնությունն առաջարկվել է Սի Ցզինպինի կողմից 2013թ. Այն միավորում է երկու նախագիծ՝ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի», որը ներառում է մի քանի տնտեսական միջանցքներ և «21-րդ դարի ծովային մետաքսի ճանապարհ»: Նախաձեռնությանը աջակցել է 150 երկիր։ Այն պետք է Չինաստանը կապի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի երկրների հետ և ակտիվացնի միջազգային առևտրային և ներդրումային նախագծերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում