Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգությունը Բելգիայի հետ սահմանին
17/10/2023 17:01
Նմանատիպ
Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգությունը Բելգիայի հետ սահմանին Բրյուսելում հրաձգությունից հետո, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը, փոխանցում է Reuters-ը։
«Մենք տեղեկություն չունենք, որ հարձակվողը կարող է մեկնել Ֆրանսիա», – ասել է Դարմանինը, բայց Ֆրանսիան «կրկնապատկելու է սահմանին անվտանգության գործակալների թիվը», որպես նախազգուշական միջոց:
Հիշեցնենք, որ Բրյուսելի կենտրոնում տղամարդը կրակ է բացել և երկու մարդ սպանել, իսկ ուղիղ եթերում հայտարարել է, որ այդպիսով ԵՄ-ից վրեժ է լուծել Իսրայելին աջակցելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում