Պատրաստ ենք ապահովել ադրբեջանցիների անցումը ՀՀ տարածքով․ Փաշինյան

Պատրաստ ենք ապահովել ադրբեջանցիների անցումը ՀՀ տարածքով․ Փաշինյան

ՀՀ-ն կողմ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը և այս հարցով ՀՀ-ին մեղադրելու որևէ հիմք չկա։ Այս մասին Եվրախորհրդարանում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ պատրաստ ենք վերականգնել Մեղրիի երկաթուղին, որը կկապի Հայաստանն ու Ադրբեջանը։

«Բացի այդ, Մեղրիի երկաթուղին կկապի ՀՀ-ի հարավային շրջանները հյուսիսարևմտյանի, Ադրբեջանի հարավարևմտյանը՝ Նախիջևանի,  Հայաստանը՝ Թուրքիայի, Ադրբեջանը՝ Թուրքիայի,  Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը՝ Իրանի, արևելքը՝ արևմուտքի հետ՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական»,- նշել է նա։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում այս նախագիծն անվանում են «Հայկական խաչմերուկ»։ Փաշինյանի կարծիքով, սակայն, այս նախագիծն ավելի շատ տարածաշրջանային է։

Փաշինյանը նաև հայտնել է, որ ՀՀ-ն պատրաստ է գնալ ընթացակարգերի պարզեցումների, ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունն իր տարածքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում