Ինչպե՞ս է Ալիևը պատրաստվում «վերադառնալ» Զանգեզուր. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը
Նմանատիպ
Times.am-ը ձեր ուշադրությունն է հրավիրում օրվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ լրահոսին։
Մենք կվերադառնանք Զանգեզուր, ոչ թե տանկերով, այլ քաղաքացիական մեքենաներով.Ալիև
«Մենք չենք հավակնում այլ երկրների տարածքներին։ Ես խոսել եմ Զանգեզուրի մասին, ինձ փորձել են ինչ-որ բանում մեղադրել։ Բայց մենք այնտեղ կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ քաղաքացիական մեքենաներով», – այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 17-ին Ֆիզուլի (Վարանդա) քաղաքում վերաբնակեցված բնակիչների և շրջանի հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Իրանը կարող է պատերազմի մեջ մտնել. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ ղեկավարը չի բացառել, որ Իրանը կարող է պատերազմի մեջ մտնել։ Ամիրաբդոլլահյանն ասել է, որ Իրանը չի աջակցում հակամարտության ընդլայնմանը, սակայն հնարավոր է, որ երկիրը մտնի պատերազմի մեջ, քանի որ ոչ մի կողմ չի կարող անտարբեր մնալ ստեղծված իրավիճակի նկատմամբ։ «Եթե մենք այսօր չպաշտպանենք Գազան, վաղը պետք է պաշտպանենք մեր քաղաքները:
Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը
Բաքվում սկսվել է Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատական երկրորդ նիստը։ Նշվում է, որ փաստաբան Նաթիգ Բեյբալաևը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է պաշտպանել Վագիֆ Խաչատրյանին։
«Մեր օրակարգը Հայաստանին պաշտպանական զենքերի վաճառքն է». Ֆրանսիայի ԶՈՒ
Մեր օրակարգը Հայաստանին պաշտպանական զենքերի վաճառքն է։ Այս մասին ասել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն երկրի պաշտպանական բյուջեի քննարկման ժամանակ, երբ Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և ԶՈՒ հանձնաժողովի նախագահը նիստի բացման խոսքում միջազգային հրատապ խնդիրների շարքում նշել է նաև Հայաստանի վրա կախված սպառնալիքը։
«Ես ավելին չեմ ասի, թե ինչ զենքերի մասին է խոսքը՝ ճնշումներից խուսափելու համար, որպեսզի այս ամենը հնարավոր լինի իրագործել, բայց որոշ զինատեսակներ կարող են լինել խիստ պաշտպանական և առաջին հերթին ծառայել կյանքերի պաշտպանությանը և Հայաստանի անվտանգության ապահովմանը»։
Ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակված է. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակված է։ Ալիևը վստահություն է հայտնել, որ Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր» վերադարձողներն ավելի շատ կլինեն։ «Որովհետև դրա համար, նախ, մենք ունենք բավական ուժ և կամք, ընդունվել է «Մեծ վերադարձ» ծրագիրը, որը հաջողությամբ իրականացվում է, բայց հիմնական գործոնը նախկին տեղահանվածներն են, որոնք անհամբեր սպասում են այս օրերին»,-ընդգծել է Ալիևը։
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Արցախում
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն հոկտեմբերի 23-ից 25-ը:Նշվում է, որ զորավարժությունները նվիրված կլինեն Թուրքիայի Հանրապետության կազմավորման 100-ամյակին: Զորավարժությունները կանցկացվեն մի քանի ուղղություններով, այդ թվում՝ Բաքվում, Նախիջևանում և Լեռնային Ղարաբաղում։
Պատրաստ ենք ապահովել ադրբեջանցիների անցումը ՀՀ տարածքով․ Փաշինյան
ՀՀ-ն կողմ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը և այս հարցով ՀՀ-ին մեղադրելու որևէ հիմք չկա։ Այս մասին Եվրախորհրդարանում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով՝ պատրաստ ենք վերականգնել Մեղրիի երկաթուղին, որը կկապի Հայաստանն ու Ադրբեջանը։Նա նաև հայտնել է, որ ՀՀ-ն պատրաստ է գնալ ընթացակարգերի պարզեցումների, ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունն իր տարածքով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում