Իսպանիայի սենատորները դատապարտել են Ադրբեջանի գործողությունները Արցախում
17/10/2023 22:13
Նմանատիպ
Իսպանիայի սենատի 7 խմբակցություն այսօր ընդունել է հայտարարություն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացրած հարձակման վերաբերյալ, որի հետևանքով հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին։ Այս մասին հայտնում է Իսպանիայի սենատի կայքը։
Սենատորները խստորեն դատապարտել են Ադրբեջանի՝ արդարացում չունեցող հարձակումը, որը սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար։