ՀՀ-ի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
17/10/2023 22:19
Նմանատիպ
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հոկտեմբերի 17-ին նրանք հեռախոսազրույց են ունեցել, նախաձեռնությունը եղել է Աբդոլլահիանինը։ «Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել 2 երկրի ղեկավարների մակարդակով քննարկված ուղղություններով և ձևաչափերում փոխգործակցությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Կողմերը խոսել են նաև հայ-իրանական երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին։