ՆԱՏՕ-ի ռազմակայանները կարող են հայտնվել Ֆինլանդիայում և Շվեդիայում. Շոյգու
18/10/2023 15:09
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի կոալիցիայի ռազմակայանները և հարվածային զենքերը կարող են հայտնվել Ֆինլանդիայի և Շվեդիայի տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքին միանալուց հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Մոսկվայում Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների համատեղ կոլեգիայի նիստում։
«Ֆինլանդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք և համատեղ միջոցառումների անցկացումը Շվեդիայի տարածքում լրացուցիչ լարվածության աղբյուր են ստեղծել: Մոտ ապագայում այդ երկրների տարածքում կոալիցիայի ռազմակայանների և հարվածային զենքի տեղակայումը չի կարող լինել. բացառվում է»,- ասել է Շոյգուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում