ՀՀ բժշկական կենտրոններում բուժում է ստանում 180 բռնի տեղահանված արցախցի
18/10/2023 17:29
Նմանատիպ
ՀՀ բժշկական կենտրոններում այս պահին բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 180 մարդ։ Այս մասին ՀՀ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ բուժառուներից 32–ի վիճակը ծանր է, 9–ինը՝ ծայրահեղ ծանր։
«Վերջին շաբաթվա ընթացքում 75 հիվանդ արդեն դուրս է գրվել բժշկական կենտրոններից, սակայն նրանք շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ»,– ընդգծեց Բաղդասարյանը: Նրա խոսքով` ՀՀ պոլիկլինիկաներում այս պահին հաշվառված է 35 550 քաղաքացի: