Կրակոցներ՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր

Կրակոցներ՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր

Հոկտեմբերի 18-ին, Ժամը 16:10-ի սահմաներում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բակում՝ ավտոկայանատեղիում, կրակոցներ են հնչել:Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի վայրում հայտանբերվել են մի քանի կրակված պարկուճ, արնանման հետքեր և Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ այն Mercedes-ը, որի վրա հայտնաբերվել է կրակոցի հետքեր, ՀՀ գլխավոր դատախազության աշխատակցի մեքենա է, և հնարավոր է՝ պատահականությամբ են կրակրված պարկուճները կպել ավտոմեքենային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում