Իրանը ՀՀ–ին առաջարկել է դիտարկել տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը
Նմանատիպ
Իրանական կողմն առաջարկել է դիտարկել Հայաստանում տեխնոլոգիական և նորարարական կենտրոնի ստեղծման հնարավորությունը, որում ներկայացված կլինի իրանական գիտելիքահենք արտադրանքը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի հետ հանդիպմանն այդ մասին ասել է ԻԻՀ նախագահի՝ գիտատեխնոլոգիական հարցերով տեղակալի աշխատակազմի՝ տեխնիկական արտահանման ծառայությունների միջանցքի (Tech Export Services Corridor) ղեկավար Ռազիե Քոհանսալը։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր։ Ռազիե Քոհանսալի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են16 կազմակերպությունների ղեկավարներ:
Ռաֆայել Գևորգյանն իր հերթին ներկայացրել է պետության կողմից ընկերություններին տրամադրվող աջակցությունը՝ թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը, ինչպես նաև ընկերություններում նորագույն տեխնոլոգիաների ներդրման ու բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման խրախուսման միջոցառումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում