ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն ՀՀ–Ադրբեջան հարաբերությունները
18/10/2023 19:44
Նմանատիպ
Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 23-ին կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ԵՄ խորհրդի մամլո ծառայությունը։
Նշվում է, որ ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի նախագահությամբ արտգործնախարարների խորհրդի նիստը նախատեսված է հոկտեմբերի 23-ին, ժամը 8: 30-ին Լյուքսեմբուրգում։
«Կարծիքներ կփոխանակեն Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող իրադարձությունների վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Արտաքին գործերի խորհրդի պաշտոնական նիստի ավարտին ԵՄ նախարարները կմասնակցեն ԵՄ-Կենտրոնական Ասիա 19-րդ նախարարական հանդիպմանը՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի մասնակցությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում