Deutsche Welle-ին կդատեն իսրայելամետ բովանդակության համար

Deutsche Welle-ին կդատեն իսրայելամետ բովանդակության համար

Գերմանական Deutsche Welle պետական ​​հեռուստաընկերության թուրքալեզու հրատարակությունը Թուրքիայում դատվելու է Իսրայելի ռազմական հանցագործությունները արդարացնելու համար։ Այս մասին հայտարարել է Հեռուստատեսության/ ռադիոհեռարձակման բարձրագույն խորհրդի նախագահ Էբուբեկիր Շահինը։

«Միջազգային այս հեռարձակողը, ոչնչացնելով համընդհանուր հեռարձակման սկզբունքները և չիմանալով սահմաններ ու կանոններ, շտապում է խեղաթյուրել ճշմարտությունը իր մանիպուլյատիվ և անիրատեսական լուրերով։ Մեր Գերագույն խորհուրդը նախաձեռնել է անհրաժեշտ իրավական գործընթաց ապօրինի հեռարձակումների հետ կապված»,- ասել է Շահինը` մեկնաբանելով DW-ի հոդվածը։

Նախօրեին թուրքալեզու Deutsche Welle հրատարակությունը հրապարակել էր «Ի՞նչ է պատերազմական հանցագործությունը, քաղաքացիական անձանց վրա հարձակումները միշտ համարվում են ռազմական հանցագործություն» հոդվածը։ Հոդվածը բացատրում է ընթերցողներին, որ ոչ բոլոր քաղաքացիական սպանությունները, դպրոցների ու բնակելի շենքերի ռմբակոծումը ռազմական հանցագործություն է, և Իսրայելի կոչը՝ հեռանալ հյուսիսային Գազայից, ռազմական հանցագործություն չէ, այլ «նախազգուշական սկզբունք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում