Adobe-ը և Հայաստանը տեխնոլոգիական աճի ուղիներ են փնտրում

Adobe-ը և Հայաստանը տեխնոլոգիական աճի ուղիներ են փնտրում

Adobe-ի գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը, ով այցով գտնվում է Հայաստանում, նախատեսում է հանդիպում ունենալ հայկական ՏՀՏ համայնքի հետ և քննարկել տեխնոլոգիական զարգացման հեռանկարները։

Նշենք, որ Շանթանու Նարայենը նաև 2022 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական ​​մրցանակի դափնեկիր է։

«Այս մրցանակը ընդգծում է այն առանցքային դերը, որ տեխնոլոգիան խաղում է դրական փոփոխություններ մղելու գործում՝ մարդկանց հնարավորություն տալով ստեղծագործել, սովորել, աշխատել և ապրել լիարժեք կյանքով: Adobe-ը հպարտ է իր ներդրումն ունենալ Հայաստանի հարուստ ինովացիոն ժառանգության մեջ, և ես անհամբերությամբ սպասում եմ իմ այցի ընթացքում Հայաստանում հետագա տեխնոլոգիական աճի և նորարարության հեռանկարների ուսումնասիրմանը»,- ասել է Շանթանու Նարայենը ճեպազրույցի ժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում