ՌԴ-ն և Թուրքիան կապի մեջ են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ. Լավրով

ՌԴ-ն և Թուրքիան կապի մեջ են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ. Լավրով

Ռուսաստանն ու Թուրքիան կապի մեջ են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հարցով։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Փհենյանում մամուլի ասուլիսի ժամանակ ռուս նախարարին խնդրեցին մեկնաբանել Թուրքիայի նախաձեռնությունը՝ խաղաղ կարգավորման նպատակով իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար երաշխավոր երկրների համակարգ ստեղծելու վերաբերյալ։

«Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած կառուցողական առաջարկ: Այս նախաձեռնությունը, որը ես լսել եմ օրերս մեր թուրք ընկերներից, որոնց հետ մենք կապի մեջ ենք և այս հարցի շուրջ, հստակորեն թելադրված է դեէսկալացիայի հասնելու և իրավիճակը կարգավորելու ցանկությամբ»,- ասել է Լավրովը։

«Մենք կողմնակից ենք, որ ցանկացած մոտեցում հիմնված լինի կողմերի շահերի հավասարակշռության վրա, այլ ոչ թե ուրիշների շահերի հաշվին ինչ-որ մեկի շահերի պարտադրումը: Ինձ թվում է, որ թուրքական նախաձեռնությունը թելադրված է նման բան ապահովելու ցանկությամբ։ Մենք պատրաստ կլինենք համագործակցել այն դիտարկելու համար»,- հավելեց նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում