Մերձմոսկվայում դաժանաբար սպանվել են ռուսական ռոքի լեգենդ Ստաս Նամինի որդին և զոքանչը
19/10/2023 10:58
Նմանատիպ
Մերձմոսկվայում դաժանաբար սպանվել են ռուսական ռոքի լեգենդ Ստաս Նամինի որդին և զոքանչը, հայտնում է SHOT տելեգրամյան ալիքը։ Ռեժիսոր Արտեմ Միկոյանն ու նրա տատիկը՝ Պոլինա Տկաչենկոն, դանակի բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել են ամառանոցում։
Ըստ SHOT-ի աղբյուրի՝ Նամինի ավագ որդին՝ 39-ամյա Ռոման Միկոյանը, կասկածվում է և այժմ հարցաքննվում է։
Ռեժիսոր Արտեմ Միկոյանն ու նրա տատիկը՝ Պոլինա Տկաչենկոն, դանակի բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել են ամառանոցում։
Նշվում է, որ երաժշտի 85-ամյա զոքանչին և նրա 30-ամյա որդուն սպանել են երեկ երեկոյան Իստրինսկի շրջանի Կրյուկովո գյուղի քոթեջում: Քննիչները պայքարի հետքեր չեն հայտնաբերել, տան բոլոր իրերը մնացել են նույն տեղում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում