Թուրքիայի ռազմական ծախսերը 2024 թվականին կգերազանցեն 40 մլրդ դոլարը

Թուրքիայի ռազմական ծախսերը 2024 թվականին կգերազանցեն 40 մլրդ դոլարը

Թուրքիայի ծախսերը պաշտպանության և անվտանգության կարիքների համար 2024 թվականին կկազմեն 40,5 միլիարդ դոլար՝ համեմատած ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված 16 միլիարդ դոլարի հետ։ Այս մասին հետևում է հանրապետության հաջորդ տարվա բյուջեի նախագծից, որը փոխանցվել է խորհրդարանի քննարկմանը։ Այս մասին հայտնում են ռազմարդյունաբերական նորությունների ոլորտում մասնագիտացած թուրքական լրատվականները։

Նշվում է, որ Թուրքիայի ռազմական ծախսերի աճը նախորդ տարվա համեմատ կազմում է շուրջ 250 տոկոս։

Բյուջեի նախագծով նախատեսվում է Թուրքիայի ռազմական արդյունաբերության արտադրանքի արտահանման գրեթե կրկնակի աճ՝ ընթացիկ տարվա  6 մլրդ դոլարից աճելով մինչև  11 մլրդ դոլար։ Ընդհանուր առմամբ, ՌԱՀ-ի ոլորտում ներդրումների շնորհիվ Թուրքիան նախատեսում է ռազմական նշանակության արտադրանքի ինքնաբավությունը այս տարվա 80 տոկոսից հասցնել 85 տոկոսի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում