ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ դուրս է եկել ՀՀ–ից․ Փաշինյան

ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ դուրս է եկել ՀՀ–ից․ Փաշինյան

ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ ՀՀ–ից արդեն դուրս է եկել։ Այսօր  ՀՀ կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Ես չեմ ուզում հետևություններ անել. միգուցե նրանցից շատերը գնում են իրենց բարեկամների մոտ։ Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին` որպես առաջնային պլան մնալ ՀՀ–ում, ՀՀ–ից արտագաղթը չդիտարկել որպես առաջիկա գործողությունների պլան»,– կոչ է արել նա։

Ըստ Փաշինյանի` ՀՀ իշխանություններն ավելի քան 100 մլն դոլարի հատկացում են անում, որպեսզի բոլոր հնարավոր բարեկեցիկ պայմանները ստեղծեն ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար, որոնք եթե չեն վերադառնում ԼՂ, ապա գոնե մնան ՀՀ–ում։

Փաշինյանն հավելել է, որ արդեն 10 մլրդ դրամ հատկացվել է 100 հազար միանվագ վճարների, իսկ 45 մլրդ դրամ` մյուս կարիքները հոգալու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում