Եվրոպայում X սոցցանցը չի արգելափակվի
19/10/2023 16:43

Նմանատիպ
Իլոն Մասկը հերքել է իրեն պատկանող X սոցցանցի Եվրոպայում հնարավոր արգելափակման մասին տեղեկատվությունը։ Business Insider պորտալին, որը գրել էր այդ մասին, միլիարդատերը «կեղծ լրատվամիջոց» է անվանել։
«Հերթական բացարձակ սուտ հոդվածը Business Insider-ից։ Դա իսկական լրատվամիջոց չէ»,-գրել է Մասկը X-ի իր էջում` պատասխանելով համապատասխան հրապարակմանը։
Ավելի վաղ Business Insider պորտալը հայտնել էր, որ Մասկը դիտարկում է եվրոպացի օգտատերերի համար X սոցցանցը արգելափակելու հնարավորությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում