ԱՄՆ-ն 100 միլիոն դոլարի օգնություն կցուցաբերի պաղեստինցիներին․ Բայդեն

ԱՄՆ-ն 100 միլիոն դոլարի օգնություն կցուցաբերի պաղեստինցիներին․ Բայդեն

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի պաղեստինցիներին 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրելու մասին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին  Բայդենը հայտարարել է Իսրայելի ղեկավարների հետ բանակցություններից հետո:

«Այսօր ես նաև հայտարարում եմ հավելյալ 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն Գազային և Հորդանան գետի Արևմտյան ափին, որը կօգնի ավելի քան 1 միլիոն պաղեստինցիներին, որոնք հարկադրված են եղել թողնել իրենց տները, այդ թվում՝ աջակցություն կցուցաբերվի Գազայում տիրող արտակարգ իրավիճակի առումով», – ասել է նա։

Բայդենի խոսքով՝ Վաշինգտոնը համագործակցում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ՝ օգնելու կարիքավորներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը ապահովել Կարմիր Խաչի աշխատակիցների մուտքը հիվանդանոցներ, ինչպես նաև բացել անցնելու ուղիներ մարդասիրական օգնության փոխադրման համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում