Արցախում ԿԽՄԿ-ին է մոտեցել մի տղամարդ, ով տեղյակ չի եղել, որ բոլորը լքել են շրջանը

Արցախում ԿԽՄԿ-ին է մոտեցել մի տղամարդ, ով տեղյակ չի եղել, որ բոլորը լքել են շրջանը

ԿԽՄԿ թիմերն այցելել են ԼՂ–ում մնացած հայերին՝ ռազմական գործողություններին հաջորդած բռնագաղթից հետո մարդկանց օգնություն ցույցաբերելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի գրասենյակը։

«Քիչ թվով մարդիկ են մնացել իրենց տներում՝ կա՛մ սեփական ընտրությամբ, կա՛մ այն պատճառով, որ չեն կարողացել ինքնուրույն հեռանալ: Ոմանք կարիք ունեն բուժօգնության, սննդի և ջրի: Մյուսներն օգնություն են խնդրում հարազատների հետ կապ հաստատելու կամ հեռանալու համար տրանսպորտ հատկացնելու հարցում: Մեր թիմերը նաև աջակցել են մահացած մարդկանց տեղափոխմանը դիահերձարաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԿԽՄԿ-ի հաղորդմամբ, հեռավոր լեռնային գյուղից մի տղամարդ է մոտեցել թիմին, ով ապրել է իր 92-ամյա հոր հետ: Նա տեղյակ չի եղել, որ այդքան մարդ է լքել շրջանը, քանի որ մի քանի շաբաթ հոսանքազրկված է եղել, հեռուստացույց կամ ռադիո չի ունեցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում