ChatGPT-ի սեփականատերը մտադիր է վաճառել բաժնետոմսերը
Նմանատիպ
ՏՏ OpenAI ընկերությունը, որին պատկանում է GhatGPT գեներատիվ արհեստական ինտելեկտի ծրագիրը, բանակցություններ է վարում ընկերության աշխատակիցների բաժնետոմսերի վաճառքի շուրջ, որոնց ընդհանուր բիզնես գնահատումը կազմում է 86 միլիարդ դոլար, հաղորդում է Bloomberg-ը:
Գործակալությունը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին, նշում է, որ գործարքը կարող է տեղի ունենալ «մրցութային առաջարկի» ձևաչափով, մինչդեռ հնարավոր ներդրողների անունները չեն բացահայտվում։
Հնարավոր գործարքի որոշ պարամետրեր «դեռ ամրագրված չեն և կարող են փոխվել»: 86 միլիարդ դոլար բիզնես գնահատմամբ՝ OpenAI-ը կգերազանցի «Shein» հագուստի առցանց խանութը և կդառնա «ամենաթանկ» չցուցակված ընկերություններից մեկը աշխարհում՝ զիջելով միայն Իլոն Մասկի SpaceX-ին և ByteDance-ին, որին պատկանում է TikTok չինական սոցիալական ցանցը, նշում է գործակալությունը։
Bloomberg-ի տվյալներով՝ ներկայումս Microsoft-ին է պատկանում ընկերության բաժնետոմսերի 49%-ը։ Ընկերության շահույթը տարվա կտրվածքով, ամենայն հավանականությամբ, կկազմի մոտ 1 մլրդ դոլար:
Նշենք, որ OpenAI-ը ներկայացրել է ChatGPT ծառայությունը 2022 թվականին, որը ինտերակտիվ կերպով փոխազդում է օգտատերերի հետ։ Չաթբոտը կարող է պատասխանել պարզաբանող հարցերին, ընդունել սխալները, վիճարկել սխալ ենթադրությունները և մերժել անհամապատասխան հարցումները: Ծառայության հնարավորությունները գրավել են լայն հասարակության ուշադրությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում