ՆԱՏՕ-ն մեծացնում է Բալթիկ ծովում վերահսկողությունը
Նմանատիպ
ՆԱՏՕ-ն որոշել է մեծացնել Բալթիկ ծովում պարեկության ինտենսիվությունը՝ օգտագործելով ռազմանավեր և ինքնաթիռներ, ինչպես նաև անօդաչու սարքեր: Այս մասին հայտարարել է դաշինքի խոսնակ Դիլան Ուայթը։
«ՆԱՏՕ-ն և անդամ երկրները մեծացնում են պարեկությունը Բալթիկ ծովում՝ տարածաշրջանում ստորջրյա ենթակառուցվածքի վրա տեղի ունեցած վերջին վթարից հետո: Ուժեղացումը ներառում է լրացուցիչ հետախուզական և հսկողական թռիչքներ, ներառյալ AWACS ինքնաթիռները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: ՆԱՏՕ-ի չորս ականակիրներ նույնպես ուղարկվել է այս տարածաշրջան»,- ասված է Ուայթի` Բրյուսելում տարածած հայտարարության մեջ։
Նա ընդգծել է, որ դաշինքն ակտիվորեն աշխատում է Ֆինլանդիայի և Էստոնիայի հետ, որոնք կապված են վնասված Balticconnector գազատարով, ինչպես նաև Շվեդիայի հետ։ ՆԱՏՕ-ն մտադիր է «հարմարեցնել իր ուժերի տեղակայումը տարածաշրջանում՝ ապահովելու դաշինքի բոլոր երկրների անվտանգությունը»։
Վերջին անգամ ՆԱՏՕ-ն նմանատիպ հայտարարություն էր արել Բալթյան երկրներում պարեկային ծառայությունների ուժեղացման մասին մեկ տարի առաջ՝ «Հյուսիսային հոսք» գազատարների վրա պայթյունից հետո։ Անցած տարվա ընթացքում դաշինքը ոչ մի զեկույց չի հրապարակել Բալթիկ ծովում իր ռազմական ակտիվության կրճատման մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում